Փողոցներում ազատորեն շրջող սիրամարգերը գլխացավանք են դարձել Հարավային Կալիֆորնիայի բնակիչների համար. The Washington Post (լուսանկարներ, տեսանյութ)

10:48 • 08.06.21

Հարավային Կալիֆորնիան բազմաթիվ մարտահրավերների է բախվում՝ սկսած անտառային հրդեհներից մինչև անօթևանության հարց և երաշտ, հայտնում է The Washingtone Post-ը և հավելում, որ այժմ էլ այստեղ են հայտնվել սիրամարգերը, որոնց պոպուլյացիայով կորոնավիրուսի համավարակի ընթացքում ոչ ոք չի զբաղվել։

Բազմաթիվ սիրամարգեր շրջում են Լոս Անջելեսից հյուսիս-արևելք ընկած Փասադենայում և այլ քաղաքներում: Նրանք կանգնում են տների տանիքներին, զբոսնում մայթերով և բազմանում։ Կենդանասերները նշում են, որ գեղեցիկ թռչուններն օրհնություն են, իսկ մարդկանց մյուս մասն էլ բողոքում է նրանց ներկայությունից, ձայնից՝ նշելով, որ չեն կարողանում հանգիստ քնել։ Բացի այդ, կենդանիներն արագորեն վարակվում են նաև իրենց հատուկ «նյուքասլ» հիվանդությամբ և տարածում այն։

Այժմ Լոս Անջելեսի շրջանի դիտորդական խորհուրդը պատրաստվում է քվեարկել նախագծի շուրջ, որի համաձայն՝ կենդանիներին մտածված կերակրելու դեպքում սահմանվում է 1000 դոլար տուգանք կամ 6 ամիս ազատազրկում։

Նման խնդիրները կարգավորելու համար վայրի բնության հարցերով փորձագետ Մայք Մաքսին, որը երկար տարիներ աշխատել է Լոս Անջելեսի կենդանաբանական այգում, ղեկավարում է մի ընկերությունը, որը թռչուններին բնակելի տարածքներից տեղափոխում է արգելոցներ։ Տղամարդը նշել է, որ կան բնակիչներ, որոնք վնասում են թռչուններին, սակայն հայտնի է, որ բնակիչների 30 տոկոսը նրանց նկատմամբ լավ է տրամադրված։



Փողոցներում ազատորեն շրջող սիրամարգերը գլխացավանք են դարձել Հարավային Կալիֆորնիայի բնակիչների համար. The Washington Post (լուսանկարներ, տեսանյութ)