«Կիևի ազդակը պարզ է». Զախարովան` ռուսներին Ուկրաինայի բնիկ ժողովուրդների ցանկից հանելու ծրագրերի մասին
Ուկրաինայի բնիկ ժողովուրդների ցանկից ռուսներին հանելու մասին օրինագիծը ուժեղացնում է երկիրը ազգայնական և նեոնացիստական դիրքերում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Կիևի ազդակը բնակչությանը պարզ է. ձեր ազգությունը, ժողովուրդը, մարդիկ ունեն իրենց սեփական պետությունը. մի պահանջեք հավասար իրավունքներ «ուկրաինացի» ազգի հետ և իմացեք, որ ցանկացած պահի կգնաք ձեր «ազգային պետության» աշխարհագրական դիրքի ուղղությամբ»,- գրել է Զախարովան Տելեգրամում:
Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ միլիոնավոր մարդիկ ընկնում են այս օրենքի ազդեցության տակ:
Ավելի վաղ ՌԴ պետդուման դատապարտել էր «Ուկրաինայի բնիկ ժողովուրդների մասին» օրենքի նախագիծը, որը նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա էր ներկայացրել մայիսին: Դրանից բխում է, որ էթնիկ փոքրամասնությունը կարող է ճանաչվել որպես բնիկ ժողովուրդ, եթե այն կազմավորվել է Ուկրաինայի տարածքում, ունի իր սեփական լեզուն և մշակույթը և չունի պետական կազմավորում Ուկրաինայից դուրս: Սա նշանակում է, որ ռուսները, բելառուսները, մոլդովացիները և Ուկրաինայում բնակվող շատ այլ ժողովուրդներ չեն կարող համարվել բնիկ ժողովուրդ:










