CNN, New York Times, Guardian, Financial Times, Independent. աշխարհի խոշոր կայքերի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել

16:47 • 08.06.21

Խափանումներ են գրանցվել մի շարք խոշոր համաշխարհային կայքերի, այդ թվում՝ առաջատար ԶԼՄ-ների աշխատանքում, հաղորդում է BBC-ն։

Մասնավորապես, խափանումներ են առաջացել Amazon-ի և Reddit-ի կայքերի, ինչպես նաև ամերիկյան և բրիտանական խոշոր լրատվամիջոցների, այդ թվում՝ CNN-ի, New York Times-ի, Guardian-ի, Financial Times-ի, Independent-ի ինտերնետային կայքերի աշխատանքում։

Նշվում է, որ խափանումներ են եղել նաև բրիտանական կառավարության կայքէջի աշխատանքում։

Խափանման պատճառների մասին դեռևս պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն BBC հեռուստաընկերությունը հաղորդում է, որ այս միջադեպը կարող է կապված լինել Fastly ամպային ծրագրի հետ, որն աջակցում է բազմաթիվ խոշոր կայքերի:

CNN, New York Times, Guardian, Financial Times, Independent. աշխարհի խոշոր կայքերի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել