Chiron Super Sport. Buggati-ն ներկայացրել է իր 3,5 միլիոն դոլար արժողությամբ առաջին սուպեր մեքենան (լուսանկարներ)

20:43 • 08.06.21

Buggati շքեղ մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերությունը ներկայացրել է իր նոր Chiron Super Sport մոդելը։ 

Այս մասին գրում է Daily Mail-ը, նշելով՝ սուպեր մեքենայի արժեքը գնահատվում է 3,5 միլիոն դոլար։ 

Նշվում է՝ ընկերության նոր մոդելի մեքենան հագեցած է բարելավված աերոդինամիկայով։ Միևնույն ժամանակ, այն համարվում է ամենահզոր այրման շարժիչ ունեցող ճանապարհային մեքենան, որը ներկայում հնարավոր է գնել։ 

Մեքենան ոչ պաշտոնապես համարվում է ամենաարագընթաց օրինական մեքենան, որը կարելի է վարել սովորական մայրուղու վրա։ Դրա արագությունը 1 վայրկյանում հասնում է 136 մետրի։ 

Ինչ վերաբերում է մեքենայի խմբաքանակին, ապա այն խիստ սահմանափակ է։ Նշվում է՝ գնորդներին այս սուպեր մեքենաները կսկսվեն մատակարարվել 2022 թվականին։ Այնուամենայնիվ, դրանց թիվը ողջ աշխարհում չի գերազանցի 60-ը։ 

The new road-legal Chiron Super Sport was unveiled by the French brand - owned by the VW Group - on Tuesday morningThe extended bodywork is to make the car more aerodynamically efficient so it can cut through the air like a missileBugatti has replicated the air holes by putting nine on each of the fenders of the new car - a faithful nod back to one of the most iconic models the brand has ever produced

Chiron Super Sport. Buggati-ն ներկայացրել է իր 3,5 միլիոն դոլար արժողությամբ առաջին սուպեր մեքենան (լուսանկարներ)