7 տղա և 3 աղջիկ. Հրվ. Աֆրիկայում կինը կեսարյան հատմամբ լույս աշխարհ է բերել միանգամից 10 երեխա (լուսանկար)

17:37 • 08.06.21

Հարավաֆրիկացի մի կին պնդում է, որ միանգամից տասը երեխա է լույս աշխարհ բերել, ինչը կլինի աշխարհում նորածինների թվով երբևէ գրանցված ամենամեծ ծնունդը, եթե բժիշկները հաստատեն դա: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:

37-ամյա Գոսիամե Թամարա Սիթոլը, որն արդեն երկվորյակների մայր է, երկուշաբթի ուշ երեկոյան Պրետորիայի հիվանդանոցներից  մեկում կեսարյան հատմամբ 7 տղա և 3 աղջիկ է լույս աշխարհ բերել, տեղեկացրել է նրա ամուսինը:

Թեբոգո Ցոտեցին, որն այժմ գործազուրկ է, լրագրողների հետ զրույցում խոսելով երեխաների ծննդյան մասին, ասել է, որ ինքը երջանիկ է:

Հիշեցնենք, որ 1 ամիս առաջ մալիացի Հալիմա Սիսեն Մարոկկոյում լույս աշխարհ էր բերել 9 երեխա:

Halima Cisse (right) and husband Kader Arby (left) welcomed five girls and four boys on May 4 after a pregnancy that is thought to have been the result of fertility treatments

7 տղա և 3 աղջիկ. Հրվ. Աֆրիկայում կինը կեսարյան հատմամբ լույս աշխարհ է բերել միանգամից 10 երեխա (լուսանկար)