Տեխասում 21-ամյա աղջիկը մատնահարդարում է արել սրահում, ապա, արժեքից դժգոհ լինելով, կրակել սրահի տիրոջ վրա

09:53 • 08.06.21

ԱՄՆ Տեխաս նահանգի 21-ամյա բնակչուհին մեղադրվում է մատնահարդարման սրահում կրակ բացելու և սեփականատիրոջը վնասելու համար, հայտնում է nbcnews.com-ը՝ հավելելով, որ կինն այդ քայլին դիմել է ծառայությունների գներից դժգոհ լինելու պատճառով։

Ոստիկանություն ահազանգ է ստացվել Տեխասի Հարիս շրջանում մատնահարդարման սրահում տեղի ունեցած կրակոցների մասին։ Սրահի ասիական ծագմամբ 42-ամյա սեփականատերը հայտնաբերվել է հրազենային վիրավորմամբ, իսկ կինը փախուստի է դիմել։

Հարիսի շրջանի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու քույրերն օգտվել են սրահի ծառայություններից, ապա գնի համար վիճել սեփականատիրոջ հետ, որի ընթացքում էլ նրանցից մեկը կրակել է տղամարդու վրա։

Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց․ նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ կնոջը մեղադրանք է առաջադրվել։

Տեխասում 21-ամյա աղջիկը մատնահարդարում է արել սրահում, ապա, արժեքից դժգոհ լինելով, կրակել սրահի տիրոջ վրա