«Մի դրամի ուժը» մեկ տարեկան է. IDBank-ի բարեգործական նախաձեռնության նոր շահառուն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն է (տեսանյութ)
Արդեն մեկ տարի IDBank-ն ու Իդրամը Idram&IDBank հավելվածով, Բանկի և Իդրամի տերմինալներով, երկու ընկերությունների վեբ հարթակներով կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց 1 դրամ փոխանցում են նախաձեռնությանը:
Մի դրամի ուժը մեկ տարեկան է, և այս ընթացքում 5 հիմնադրամի ընդհանուր առմամբ փոխանցել է ավելի քան 27 մլն ՀՀ դրամ։ IDBank-ն առաջին կազմակերպությունն է, որ միացել է «Մեգերյան կարպետ» ընկերության «Կապիր որ» նախաձեռնությանը։
Այդ նախագծով նոր գործվող Արևագորգի յուրաքանչյուր հանգույցի համար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվելու 1000 դրամ: Բանկը հիմնադրամին է փոխանցել 1 միլիոն դրամ՝ հնարավորություն տալով իր աշխատակիցներին 1000 հանգույց կապել Արևագորգին։
Գորգագործներին ընթացքում միացավ նաև Արցախյան պատերազմում վիրավորում ստացած Հենրիկ Նիկողոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










