Բազմաթիվ շենքերում վնասվել ու փչացվել են Տիգրան Ուրիխանյանի քարոզչական պաստառները, դիմել են գլխավոր դատախազին ու ոստիկանապետին

17:44 • 09.06.21

«Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան
Ուրիխանյանի պատկերով քարոզչական պաստառները վնասելու հարցով դիմումներ են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանության պետին։

Դիմումի տեքստը ներկայացնում ենք ստորև․

«Հայտնում ենք, որ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում հատուկ սահմանված
գովազդային լուսատախտակների մեջ տեղադրված են թիվ 10 քվեաթերթիկի նշումով և
«Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան
Ուրիխանյանի պատկերով քարոզչական պաստառները: Վերջին օրերին մեր շտաբի
ներկայացուցիչները ֆիքսել են հետևյալը՝ բազմաթիվ շենքերում միատիպ ձեռագրով
վնասվում և փչացվում են տեղադրված լուսատախտակները:

Նույն մեթոդաբանությամբ խոչընդոտվում են օրինական քարոզչություն իրականացնելու մեր հնարավորությունները: Բացի այն, որ դա տարրական այլանդակություն է, որն իրականացնում են դժկամ և վարկաբեկված մրցակիցները, դա նաև առաջացնում է քրեական պատասխանատվություն: ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ ոստիկանությունից պահանջվել է փաստի առթիվ ձեռնարկել միջոցներ, հարուցել քրեական գործ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Նկարը կցվում է»:

Բազմաթիվ շենքերում վնասվել ու փչացվել են Տիգրան Ուրիխանյանի քարոզչական պաստառները, դիմել են գլխավոր դատախազին ու ոստիկանապետին