Բայդենը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի կառավարության անդամների նկատմամբ սահմանված պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է մեկ տարով Բելառուսի իշխանությունների նկատմամբ սահմնված պատժամիջոցները, որի վերաբերյալ ստորագրել է համապատասխան հրամանագրերն ու այդ մասին տեղեկացրել Կոնգրեսին, հաղորդում է ТАСС-ը:
Բայդենի հրամանագրի համաձայն՝ Բելառուսի կառավարության որոշ ներկայացուցիչների վարած քաղաքականությունն ու գործողությունները շարունակում են «արտասովոր և ծայրահեղ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության համար, ոտնահարել ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները Բելառուսում»:
Մասնավորապես, ըստ ամերիկյան կողմից, Բելառուսում գրանցվել են մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ, որոնք արտահայտվել են քաղաքական բռնաճնշումներով, այդ թվում՝ ձերբակալություններով և մարդկանց անհետացման դեպքերով, ինչպես նաև՝ կոռուպցիայի, պետական սեփականության ոչ իրավաչափ գործածման և լիազորությունների չարաշահման տեսքով:










