ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, թե որն է լինելու Բայդեն-Էրդողան առաջիկա հանդիպման օրակարգի գլխավոր հարցը

02:33 • 09.06.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման օրակարգում առանցքայինը երկու երկրների միջև առկա տարաձայնությունների քննարկումն է լինելու, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Այն, որ մեր միջև տարաձայնություններ կան, գաղտնիք չէ: Թուրքիան իրեն չի դրսևորում այնպես, ինչպես պետք է որ վարվեր՝ որպես ՆԱՏՕ-ի գծով դաշնակից: Մենք գոհ կլինեինք, եթե Թուրքիան ետ քաշեր իր նավերը ջրային այն տարածքներից, որոնք Կիպրոսը համարում է իր բացառիկ տնտեսական գոտու մաս է համարում, և դադարեցներ այդ հատվածներում այժմ կատարվող հորատման աշխատանքները»,- ասել է Բլինկենը:

Բլինկենն ասել է նաև, որ Վաշինգտոնը մտահոգված է Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակով, մասնավորապես՝ լրագրողների նկատմամբ վերաբերմունքով:

«Հետաքրքրված ենք նրանում, որ Թուրքիային «պահենք» Արևմուտքի սահմաններում: Մենք կարևոր ու համընկնող շահեր ունենք Սիրիայում, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, նաև՝ Աֆղանստանում՝ Ռուսաստանի և Իրանի կողմից չարամիտ քաղաքականության դրսևորումների տեսանկյունից: Բայց մենք նաև պետք է ուղիղ խոսենք մեր տարաձայնությունների մասին»,- ասել է Բլինկենը:

Նախատեսվում է, որ Բայդենն ու Էրդողանը հանդիպում կունենան հունիսի 14-ին՝ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:

 

 

ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, թե որն է լինելու Բայդեն-Էրդողան առաջիկա հանդիպման օրակարգի գլխավոր հարցը