Ադրբեջանն Իրանին կարտահանձնի 20 իրանցի բանտարկյալի

09:17 • 09.06.21

Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հայտնել է, որ մոտ ապագայում Ադրբեջանում կալանքի տակ գտնվող 20 իրանցի կարտահանձնվի Իրանին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Տեղեկությունների համաձայն՝ բանտարկյալներից 9-ը կանայք են։ Բանտարկյալներն իրենց պատժի մնացած մասը կրելու են Իրանում։

Նշվում է, որ բանտարկյալները դատապարտվել են թմրանյութերի մաքսանենգության և Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու համար։

Իրանի դեսպանատունը նշել է, որ խորհրդակցություններ են ընթանում մնացյալ բանտարկյալների արտահանձնման վերաբերյալ։

 

Ադրբեջանն Իրանին կարտահանձնի 20 իրանցի բանտարկյալի