Նիկարագուայում երկրի դեմ դավադրության մեղադրանքով ձերբակալվել են նախագահի 2 հակառակորդները

11:12 • 09.06.21

Նիկարագուայում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ շարունակվող ճնշումների ֆոնին ձերբակալվել են նախագահի պոտենցիալ թեկնածուներ Ֆելիքս Մարադիագան և Խուան Սեբաստիան Չամորրոն, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ 75-ամյա նախագահ Դանիել Օրտեգան ձգտում է 4-րդ անգամ ստանձնել իշխանությունը։

Քաղաքական գործիչները մեղադրվել են ահաբեկչության և Նիկարագուայի ինքնիշխանության և անկախության դեմ դավադրություն կազմակերպելու համար: Նրանք մեղադրվում են նաև օտարերկրյա տերությունների ֆինանսավորումից օգտվելու համար:

Ընդդիմադիր գործիչները ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին ընդունված օրենքի հիման վրա, որի համաձայն՝ նրանք, ովքեր խնդրում են Նիկարագուայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, կամ ողջունում են դրանք՝ պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Օրենքը մեկնաբանվում է երկիրը արտաքին ուժերի ներգործությունից պաշտպանելու անհրաժեշտությամբ, սակայն ընդդիմադիրներն ասում են, որ այն նախատեսված է ընդդիմադիր գործիչների մասնակցությունը նախագահական ընտրություններին խափանելու համար։

Նիկարագուայում երկրի դեմ դավադրության մեղադրանքով ձերբակալվել են նախագահի 2 հակառակորդները