BioNTech/Pfizer-ը 12 տարեկանից ցածր երեխաների շրջանում հակակորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումներ կսկսի
Pfizer/BioNTech ամերիկա-գերմանական ընկերությունները կսկսեն իրենց համատեղ արտադրության հակակորոնավիրուսային պատվաստանյութի՝ 12 տարեկանից ցածր երեխաների շրջանում փորձարկումները, ընկերությունների տարածած հաղորդագրությանը հղումով հայտնում է Al Jazeera լրատվականը։
Փորձարկումներին մասնակցելու են մինչև 4500 երեխա ԱՄՆ-ից, Ֆինլանդիայց, Լեհաստանից և Իսպանիայից։ Այն մի շարք երկրներում արդեն իսկ թույլատրված է 12 տարեկանից բարձր անձանց կիրառման համար, որտեղ 12-ից 18 տարեկանները ստանում են պատվաստանյութի նույն քանակությունը, ինչ մեծահասակները՝ 30 միկրոգրամ։
Այս շաբաթ սկսված ուսումնասիրությունների հիման վրա փորձարկվելու է պատվաստանյութի 10 միկրոգրամի ներարկումը 5-ից 11 տարեկան և 3 միկրոգրամի ներարկումը՝ 6 ամսականից 5 տարեկան երեխաների շրջանում։ Ակնկալվում է, որ արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում։










