Հորդառատ անձրևները հեղեղել են Հռոմը (տեսանյութ)

10:07 • 09.06.21

Հռոմում հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են փողոցներն ու շինությունները, հայտնում է Corriere della Sera լրատվականը։

Նշվում է, որ մի քանի րոպեում Իտալիայի մայրաքաղաքում՝ հատկապես հյուսիսային հատվածում, տեղացել է 80 մմ տեղում, որոշ տեղերում ջուրը հասել է 1,5 մետրի:

Ջրհեղեղը բարդացրել է երթևեկությունը, փրկարարները ստիպված են եղել մանկապարտեզներից տարհանել մինչև 3 տարեկան երեխաներին։



Հորդառատ անձրևները հեղեղել են Հռոմը (տեսանյութ)