Ռուսաստանի Ռյազանի մարզի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում հրդեհ է բռնկվել. կա 3 զոհ, 8 վիրավոր

06:58 • 09.06.21

Ռուսաստանի Ռյազանի մարզի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է ТАСС-ը:

Հաղորդվում է, որ 8 մարդու հաջողվել է փրկել, որոնք այժմ հոսպիտալացվել են, ևս 35-ին տարհանել են:

Զոհերից մեկի մահը վրա է հասել շտապօգնության հիվանդանոցում, մյուս երկուսը մահացել են հենց հրդեհի վայրում:

Ըստ տեղեկությունների՝ մահացածներն այդ պահին բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում՝ կորոնավիրուսային հիվանդության բարդացման փուլում գտնվելով:

 

 

Ռուսաստանի Ռյազանի մարզի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում հրդեհ է բռնկվել. կա 3 զոհ, 8 վիրավոր