ԱՄՆ-ում 12-ամյա տղան միաժամանակ ավարտել է դպրոցն ու քոլեջը (լուսանկարներ)

12:04 • 09.06.21

Միացյալ Նահանգներում 12-ամյա Մայք Ուիմերը մեկ շաբաթվա ընթացքում ավարտել է ավագ դպրոցն ու քոլեջը՝ դպրոցի ավարտական հանդեսին ներկայանալով որպես վալեդիկտորյան (գիտական կոչում է, որն օգտագործում է ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆիլիպիններում և Հունաստանում այն ուսանողների համար, որոնք ավարտական դասարանում ամենաբարձր ցուցանիշն ունեն և ավարտական արարողության ժամանակ հանդես են գալիս հրաժեշտի խոսքով), հայտնում է NBC news-ը։

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակիչ 12-ամյա Ուիմերը 2020 թվականի դեկտեմբերին ավարտել է դպրոցի ուսումնական ծրագիրն ու գարնանային կիսամյակի ընթացքում կենտրոնացել քոլեջի կրթական ծրագրի վրա։

Աշակերտը նշել է, որ ամենադժվարն ակադեմիկոսների շրջանում արժանահավատություն ձեռք բերելն է եղել՝ կապված իր տարիքի հետ։ Չնայած բազմաթիվ մարդկանց այն տեսակետին, թե իր մանկության մեծ մասն անց է կացրել սովորելով և աշխատելով, տղան նշել է՝ ուրախ է իր կայացրած որոշումով։

«Եթե նայեք սենյակիս, ապա գետնին կտեսնեք մեքենաներ, լեգոներ։ Ես իմ ժամանակն օգտագործում եմ տարբեր բաներով զբաղվելու համար»,- ասել է Մայք Ուիմերը և հավելել, որ մի դուռը փակվելու դեպքում միշտ էլ կա մեկ այլ դուռ կամ պատուհան, որով հնարավոր է անցնել։

Meet the 12-year-old graduating high school and college in the same week –  Boston News, Weather, Sports | WHDH 7News12-year-old valedictorian is set to graduate from high school and college  in the SAME WEEK - 247 News Around The World

ԱՄՆ-ում 12-ամյա տղան միաժամանակ ավարտել է դպրոցն ու քոլեջը (լուսանկարներ)