Խոշոր ավտովթար՝ Երևանում. իրար են բախվել «Mercedes» և «BMW» մակնիշերի ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց. Shamshyan.com

00:58 • 09.06.21

Հունիսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:10-ի սահմանններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսակիրին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: