Սիրիական բանակի ՀՕՊ ստորաբաժանումները հակազդում են Իսրայելի կողմից Դամասկոսի ուղղությամբ արձակված հրթիռներին. SANA
Սիրիայի հակաօդային պաշտպանության զորքերը կրակ են բացել մայրաքաղաք Դամասկոսի երկնքում հայտնված թիրախների ուղղությամբ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է սիրիական «SANA» պետական լրատվական գործակալությունը:
Հաղորդվում է, որ Դամասկոսի ուղղությամբ հրթիռներ են արձակվում Իսրայելի Զինված ուժերի կողմից Լիբանանի օդային տարածքով:
«Սիրիայի ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները չեզոքացնում են Իսրայելի կողմից արձակված և Դամասկոսի երկնքում հայտնված հրթիռները»,- ասված է սիրիկական լրատվական գործակալության հաղորդագրությունում










