ԵՊՀ-ն հայտնվել է QS World University Rankings-ի աշխարհի լավագույն համալսանների վարկանշային աղյուսակում

13:33 • 09.06.21

Հրապարակվել է QS World University Rankings 2022 աշխարհի համալսարանների վարկանշային աղյուսակը, որում ներկայացվում են աշխարհի լավագույն բուհերը:

Ցուցակում, որում ներկայացված է 97 երկրի 1300 համալսարան, ընդգրկվել է նաև Երևանի պետական համալսարանը: Հայաստանի «մայր բուհը» ներառվել է 801-1001 հորիզոնականում:

Նշենք՝ ցուցակում առաջատարն է ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (Massachusetts Institute of Technology), երկրորդ տեղում է Մեծ Բրիտանիայում գտնվող Օքսֆորդի համալսարանը, երրորդում՝ Սթենֆորդի համալսարանը: 

Համապատասխանաբար, ցուցակի 4-րդ և 5-րդ տեղերում են Քեմբրիջի և Հարվարդի համալսարանները:

Ինչ վերաբերում է երկրներին, ապա վարկանշային աղյուսակում դրանց ուսումնական հաստատությունների ներկայացվածության ցուցանիշով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է (177 համալսարան), երկրորդում՝ Մեծ Բրիտանիան (90), երրորդում՝ Չինաստանը (58), իսկ չորրորդում՝ Ռուսաստանը (48):

ԵՊՀ-ն հայտնվել է QS World University Rankings-ի աշխարհի լավագույն համալսանների վարկանշային աղյուսակում