««Զոմբի» բառը էլ տեղին չէ, մնացել են հիմա անհայրենիքները». գյումրեցիներ (տեսանյութ)
Tert.am-ը շրջել է Գյումրիի փողոցներում և քաղաքացիների հետ զրուցել երկրում ստեղծված վիճակի մասին: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել ապագայի և գործող իշխանության անգործության մասին, ինչի հետևանքով հարյուրավոր գերիների ճակատագիր մնում է բախտի քմահաճույքին:
Գյումրեցիներից ոմանք ասում են, թե զարմացած են այն մարդկանց պահվածքից, որոնք պնդում են, որ վարչապետ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել Արցախի 75 տոկոս հողերի հանձնումից, 5000 զոհ և 11 000 վիրավոր ունենալուց հետո և սա այն դեպքում, երբ վտանգված է նաև Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։
««Զոմբի» բառն այլևս տեղին չէ, քանի որ այդքան բացատրելուց հետո այլևս զոմբի չկա, մնացել են միայն անհայրենիքները»,- պնդել է գյումրեցի քաղաքացիներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում:










