Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք

11:56 • 10.06.21

Արցախում հունիսի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք, այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մեկ օրում կատարվել է 35 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվը, այսպիսով, Արցախում հասել է 25 639-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 757 դեպք։

2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 187 քաղաքացու հետազոտություն, որից 873-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Այս պահին Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք