Ինձ տար, հանձնի Աշոտի տեղը, նա մեր սրբությունն է. օձունցի (տեսանյութ)
Այսօր Նիկոլ Փաշինյանին նախընտրական քարոզարշավի ժամանակ Լոռու մարզի օձունցիները ասացին, որ պատրաստ են Աշոտ Փաշինյանի փոխարեն գնալ Ադրբեջան ռազմագերու կարգավիճակով:
«Փաշինյան, Աշոտի կողքով անց կենող չլինի, ամբողջ ժողովրդի անունից ենք ասում, ինձ տար, հանձնի Աշոտի տեղը, ես համաձայն եմ, ես համաձայն եմ Աշոտի կողքով չանցնես, նա մեր սրբությունն է»,- ասաց օձունցին:










