Սոչիի իշխանությունները օգնություն կցուցաբերեն սպանված երկու կարգադրիչների ընտանիքներին

02:29 • 10.06.21

Սոչիի իշխանությունները օգնություն կցուցաբերեն երկու կարգադրիչների ընտանիքներին, որոնց հունիսի 9-ին գնդակահարել էր տեղի բնակիչը: Այս մասին Telegram- ում չորեքշաբթի հայտարարել է  քաղաքի ղեկավար Ալեքսեյ Կոպայգորոդսկին, գրում է Известия-ն:

Քաղաքապետի խոսքով ՝ կրակողը որպես պահեստ օգտագործել է ապօրինի կանգնեցված փայտե տնակներից մեկը, իսկ երկրորդում ապրել:

Սոչիի քաղաքապետը նշել է, որ ողբերգությունն ապշեցրել է իր դաժանությամբ, և մարդասպանի արարքի համար արդարացում չի կարող լինել: