Պերուում ավտոբուսն ընկել է ձորը. կան 1 տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ

06:19 • 10.06.21

Պերուում` Լիբերտադ նահանգում, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: Առնվազն 17 մարդ է զոհվել երբ, մարդատար ավտոբուսն ընկել է ձորը: Այս մասին հայտնում է Kp.ru-ն:

Հաղորդվում է, որ պատահարի հետևանքով ևս 6 քաղաքացի տուժել է:

Ինչպես հայտնում է Erepepe ռադիոկայանը, տրանսպորտի վարորդը 33 ուղևոր էր տեղափոխում, բայց ճանապարհին կորցրել է ավտոբուսի կառավարումը և դուրս թռել մայրուղուց: Մարդատար տրանսպորտային միջոցը 200 մետր բարձրությունից ընկել է ձորը:

Պատահարի վայրում շարունակվում են ուղևորների որոնողական աշխատանքները, կատարվածի ճշգրիտ պատճառները պարզվում են:

Պերուում ավտոբուսն ընկել է ձորը. կան 1 տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ