«Սև նյութը», որով օրերս պատվել էին ամերիկյան Մեն նահանգի լողափերը, պարզվել է՝ միլիոնավոր սատկած բզեզներ են (լուսանկարներ)

11:01 • 10.06.21

ԱՄՆ-ի հյուսիսարևելյան Մեն նահանգի լողափերն օրերս ողողվել էին սև նյութով՝ առաջացնելով տեղի իշխանությունների և բնապահպանների մտահոգությունը, գրում է New York Post-ը՝ նշելով, որ ավելի ուշ պարզվել է՝ «սև նյութն իրականում միլիոնավոր սատկած միջատներ են»։

Մասնավորապես, բնակիչներն օրերս ահազանգել էին, որ «սև նյութը, որը կարող է թունավոր լինել», ողողել է Ուելս լողափը։

«Մանրադիտակի տակ ուսումնասիրելուց հետո պարզեցի, որ դրանք միլիոնավոր սատկած բզեզներ են», - ասել է օվկիանոսագետ Լինդա Սթաթոպլոսը։

Մեն նահանգի երկրաբանական ծառայության ներկայացուցիչ Սթիվ Դիքսոնն, իր հերթին, հայտնել է՝ «առաջին անգամ է նման բան տեսնում»։

Նա նաև նշել է, որ դեռևս պարզ չէ «ինչու են միլիոնավոր սատկած բզեզները ողողել տեղի լողափերը»։

Mysterious 'slime' on Maine beaches turns out to be dead insects, officials  say - The Boston GlobeBlack substance staining Maine beach turns out to be millions of dead bugs  | Hot Lifestyle News

 

«Սև նյութը», որով օրերս պատվել էին ամերիկյան Մեն նահանգի լողափերը, պարզվել է՝ միլիոնավոր սատկած բզեզներ են (լուսանկարներ)