Պերուում հաստատվել է կորոնավիրուսի հնդկական շտամի առաջին դեպքը

05:20 • 10.06.21

Պերուում հայտնաբերվել է կորոնավիրուսի հնդկական շտամով վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի Առողջապահության նախարարության ղեկավար Օսկար Ուգարտին:

«Հիվանդը 78 տարեկան կին է», - Ուգարտի խոսքերը մեջբերում է El Comercio թերթը:

Նշվում է, որ հիվանդ կինը չի մեկնել արտերկիր, բայց կարող էր կապ ունենալ վարակվածների հետ:

Ավելի վաղ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News-ի եթերում հայտարարել է, որ Չինաստանի Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի արտահոսքի բազմաթիվ ապացույցներ կան:

Պերուում հաստատվել է կորոնավիրուսի հնդկական շտամի առաջին դեպքը