ԿԸՀ-ն մերժեց. Տիգրան Արզաքանցյանը չի կարող լինել պատգամավորի թեկնածու

17:02 • 10.06.21

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 10-ի հերթական նիստում քննարկեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարցը:

ԿԸՀ նիստում որոշում կայացվեց մերժել` փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։ Արզաքանցյանի ներկայացուցիչը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին Արզաքանցյանը մշտապես բնակվել է Հայաստանում։ Նա որոշումը կարող է բողոքարկել դատարանում:

Տիգրան Արզաքանցյանը ԿԸՀ-ին տեղեկություններ է տրամադրել, որ Մոսկվայի Տեղեկատվական տեխնոլոգիական համալսարանում է սովորել և երկրից նրա բացակայությունը հարգելի է, բայց իր տեղեկանքում նրա ուսուցման ժամկետները չեն համընկնում, և ներկայացրած 3 տեղեկանքներում ժամկետների հետ կապված անճշտություններ են հայտնաբերվել: Բուհի ռեկտորի պատասխանում հաստատվում է Արզաքանցյանի ուսումնական հաստատությունում ուսանելու փաստը, սակայն նշվում է, որ դա եղել է 2011-ի սեպտեմբերից մինչև 2017-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը, որից հետո նա հեռացվել է համալսարանից` պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար:

ԿԸՀ-ն մերժեց. Տիգրան Արզաքանցյանը չի կարող լինել պատգամավորի թեկնածու