Կանադայում երեխայի սեռի բացահայտման երեկույթի ժամանակ տեղի ունեցած պայթյունն անտառային հրդեհ է առաջացրել
Կանադայի Ալբերտա նահանգում երեխայի սեռի բացահայտման երեկույթի (Gender reveal party) ժամանակ տեղի ունեցած պայթյունն անտառային հրդեհ է առաջացրել, գրում է New York Post-ը։
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 31-ին՝ Ֆորտ Մակ Մյուրեյ քաղաքի մերձակայքում․ պայթյունի հետևանքով այրվել է գրեթե կես հեկտար անտառածածկ տարածք։
Ալբերտա նահանգում անտառային հրդեհների կանխարգելման կետրոնի ներկայացուցիչ Թրեվիս Ֆեյրվեզերը հայտնել է, որ մեղավորները տուգանվել են 600 դոլարով, հետագայում հնարավոր է նաև՝ ստիպված լինել վճարել հրդեհի մարման ծախսերը։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ երեխայի սեռի բացահայտման երեկույթը վտանգավոր շրջադարձ է ստանում․ ամիսներ առաջ նման դեպք էր տեղի ունեցել նաև ԱՄՆ-ում։










