Բաղդադի օդանավակայանը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից

04:34 • 10.06.21

Իրաքի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի վրա հարձակում է տեղի ունեցել, որ իրականացվել է 3 ԱԹՍ-ների միջոցով: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով  INA գործակալությանը:

Ըստ իրաքյան անվտանգության գործակալությունների տարածած հաղորդագրության՝ անօդաչուներից մեկին հաջողվել է ոչնչացնել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքում խոցվել են երկու անօդաչու թռչող սարքեր, որոնք փորձում էին հարձակվել Այն Ասադի ռազմաբազայի վրա:

 

Բաղդադի օդանավակայանը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից