Հրվ. Կորեայում 5-հարկանի շենքը փլվել է ավտոբուսի վրա. առնվազն 9 մարդ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել (լուսանկարներ)
Հարավային Կորեայում 5-հարկանի շենքի փլուզման հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել, իսկ 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Այս մասին գրում է Korea JoongAng Daily-ն՝ վկայակոչելով փրկարար ծառայության աշխատակիցների խոսքերը:
Նշվում է, որ փլուզման ընթացքում շենքն ընկել է ավտոբուսի վրա, որը կանգնած է եղել շինհրապարակի մոտակայքում գտնվող կանգառում:
Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները:










