Կառավարության դիմաց ակցիա իրականացնողներից 16 անձ բերման է ենթարկվել. Ոստիկանություն (տեսանյութ)
13։12
Կառավարության դիմաց ակցիա իրականացնողներից 16 անձ բերման է ենթարկվել: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Գաբրիելյանը նշեց, որ անձնիք բերման ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար․ «Տարբեր բաժիններում են՝ Կենտրոն, Մալաթիա, Մաշտոց»:
11։12
Կառավարության դիմաց ՀՅԴ–ական երիտասարդները ներկայացնում էին 10 փաստ՝ ինչու է Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան։ Նրանք իրենց հետ բերել էին անդրավարտիք, կոնֆետ և ելակ։ Սրանք, ըստ երիտասարդների, Նիկոլ Փաշինյանի միակ բարեփոխումներն են, որոնք Նիկոլ Փաշինյանն արել է բանակում։
Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող ՀՅԴ–ականներին, բռնի ուժ կիրառելով, ոստիկանությունը բերման ենթարկեց։










