Մեր երկրում ոչ մի տարիքային խմբի ներկայացուցիչ չի գտնվում բարվոք վիճակում, ոչ մի ոլորտում զարգացում չկա, միայն դատարկ խոսքեր են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

18:16 • 10.06.21

Ամբողջ աշխարհում պետությունները իրենց ժողովրդին գումար են տրամադրում, նվերներ տալով՝ ապահովվում են շատ ընտանիքներ, իսկ մեզ մոտ ոչինչ չեն տալիս: Այս մասին այսօր ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզում իրականացվող քարոզարշավի ժամանակ:

«Ես չեմ ասում, որ նվիրաբերում անեն, բայց պետք է ժողովրդին մինչև 3 միլիոն դրամ ներում շնորհեն, մարդկանց ունեցվածքը հետ վերադարձնեն, որ մարդիկ կարողանան իրենց ընտանիքը պահեն ու չաղքատանան»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

Նա նշեց՝ երկրում ոչ մի տարիքային խմբի ներկայացուցիչ չի գտնվում բարվոք վիճակում, այդ թվում՝ ուսանողները, որոնք, ինչպես ինքն է նշում՝ 3-4 տարի շարունակ պարտք են արել և մուծել իրենց վարձը:

«Այսօր ոչ մի ոլորտում զարգացում չկա, միայն դատարկ խոսքեր են՝ սկսած թոշակառուից և վերջացրած ծառայողով: Ուսանողը 3-րդ, 4-րդ կուրսում պարտքեր, վարկեր վերցնելով՝ վճարել է իր վարձը, այլևս ճար չկա, ու այդ երեխայի տարիների սովորածը կորում է, վճարումները կորում են, բայց պետությունը այդ երեխայի հետ Հայաստանում պայմանագիր չի կապում, որպեսզի ուսանողը ավարտելուց հետո պետության կողմից գործուղվի աշխատանքի»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեր երկրում ոչ մի տարիքային խմբի ներկայացուցիչ չի գտնվում բարվոք վիճակում, ոչ մի ոլորտում զարգացում չկա, միայն դատարկ խոսքեր են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)