Լոռեցիները մեզ հանձնեցին առաջին պողպատյա մանդատը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

20:22 • 10.06.21

Այսօր մենք Լոռվա մարզում աներևակայելի օր ենք անցկացրել և նաև այդ պատճառով մի քիչ ուշացել ենք: Այս մասին Վանաձորում ասաց Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ:

«Այստեղ հասնելուց առաջ տեղի ունեցավ խորհրդանշական իրադարձություն Մարցի խաչմերուկում, որտեղ Թումանյան խոշորացված համայնքի մի խումբ բնակիչներ մեզ հանձնեցին առաջին սիմվոլիկ պողպատյա մանդատը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև ընդգծեց՝ շատերին տրվել է հնարավորություն ժողովրդական Հայաստանում գտնվել ժողովրդին ծառայելու ձևը և միջոցները, բայց կան մարդիկ, որոնք փորձում են Հայաստանը դարձնել մի երկիր, որտեղ ոչ թե իշխանությունն է ծառայում ժողովրդին, այլ ժողովուրդը իշխանությանը:

«Հայաստանում հաստատված թավշյա իշխանությունը կփոխարինենք պողպատյա իշխանությամբ, բայց ես չեմ ուզում, որ մենք ափսոսանքի զգացում ունենանք սիրո և համերաշխության, մեր մոտեցման և թավշյա հեղափոխության վերաբերյալ»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լոռեցիները մեզ հանձնեցին առաջին պողպատյա մանդատը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)