Մահացել է Սերգեյ Շոյգուի քույրը` Պետդումայի պատգամավոր Լարիսա Շոյգուն

17:10 • 10.06.21

Մահացել է Ռուսաստանի Դաշնության  պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի քույրը՝ Պետդումայի պատգամավոր Լարիսա Շոյգուն, հայտնում է Lenta.ru լրատվական կայքը՝ հղում տալով «Եդինայա Ռոսիա» խոորհրդարանական խմբակցության ղեկավար Սերգեյ Նեերովի ֆեյսբուքյան գրառմանը։

«Ուժ և քաջություն նրա հարազատներին և ընկերներին՝ այս ողբերգական կորուստը վերապրելու համար», - գրել է Նեերովը և հավելել, որ Լարիսա Շոյգուն հիանալի անձնավորություն է եղել։

Լարիսա Շոյգուն ծնվել է 1953 թվականին՝ Չադան քաղաքում: Նա Պետդումայի պատգամավոր է դարձել 2007 թվականին։

Մահացել է Սերգեյ Շոյգուի քույրը` Պետդումայի պատգամավոր Լարիսա Շոյգուն