Սիրիայում զրահապատ մեքենայի պայթյունի հետևանքով ռուս զինվորական է զոհվել, կան տուժածներ

00:33 • 10.06.21

Սիրիայի Հասեկե նահանգում պայթեցվել է ռուս զինվորականներ տեղափոխող զրահապատ մեքենա, մեկ մարդ զոհվել է, ևս երեքը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը:

Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի ռազմական ոստիկանության պարեկային երթուղին ստուգելիս, մեքենան պայթեցվել է անհայտ պայթուցիկ սարքով:

«Մեկ ռուս զինծառայող վնասվածքներից մահացել է: Մեքենայով նրան հետևած երեք ռուս զինծառայողներ տեղափոխվել են բժշկական հաստատություն, որտեղ ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն», - ասել են ՊՆ-ից:

Սիրիայում զրահապատ մեքենայի պայթյունի հետևանքով ռուս զինվորական է զոհվել, կան տուժածներ