Էլիզաբեթ 2-րդը մասնակցել է G7-ի երկրների առաջնորդների համար կազմակերպված պաշտոնական ընթրիքին (լուսանկարներ)

23:26 • 11.06.21

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը մասնակցել է G7-ի («Մեծ Յոթնյակ») երկրների առաջնորդների համար կազմակերպված պաշտոնական ընթրիքին, հաղորդում է Daily Mail-ը։

Ինչպես նշում է պարբերականը, բրիտանական Քորնուել քաղաքում մատուցված ընթրիքին Մեծ Բրիտանիայի 95-ամյա միապետը ներկայացել է որդու՝ Ուելսի արքայազն Չարլզի և նրա կնոջ, ինչպես նաև թոռան՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի ուղեկցությամբ։

Բորիս Ջոնսոնը և նրա կինը՝ Քերի Ջոնսոնը, որը ընթրիքին ներկայացել է The Vampire's Wife նորաձևության տան ծաղկավոր զգեստով, նախ ողջունել են թագավորական ընտանիքի անդամներին, ապա հանդիպել են G7-ի պետությունների ղեկավարների հետ։

Բրիտանական ԶԼՄ-ներում հայտնված լուսանկարներում, Էլիզաբեթ 2-րդը, որը նույնպես կրել է ծաղկային զգեստ, զրուցում է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և նրա կնոջ հետ։

Նշվում է, որ ընթրիքի ճաշացանկը կազմել է Watergate Bay հյուրանոցի գլխավոր խոհարար Էմիլի Սքոթը։

G7 խմբի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 11-13-ը:

The Queen was seen speaking to Joe and Jill Biden at the reception today. Prince Charles was in conversation with Canada's Prime Minister Justin TrudeauAnother angle showed the Queen beaming as she spoke to the US President and First Lady. Boris Johnson is seen standing nearbyThe Prime Minister's new wife Carrie Johnson bumped elbows with President Biden as First Lady Jill beamed during tonight's receptionG7 leaders posed with the Queen for tonight's event in Cornwall. The domes of the Eden Project are seen in the backgroundThe Queen is seen in a car ahead of arriving at the Eden Project in Cornwall for a dinner with G7 leaders tonightThe new Mrs Johnson beamed as she arrived with her husband today. She paired her dress with yellow pumps

Էլիզաբեթ 2-րդը մասնակցել է G7-ի երկրների առաջնորդների համար կազմակերպված պաշտոնական ընթրիքին (լուսանկարներ)