Բայդենը Ջոնսոնին ամերիկյան արտադրության հեծանիվ և սաղավարտ է նվիրել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G7-ի գագաթնաժողովի շրջանակում Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին վերջինի հետ հանդիպման ժամանակ ամերիկյան արտադրության հեծանիվ և սաղավարտ է նվիրել, հայտնում է ТАСС-ը:
Ջոնսոնն էլ, ի պատասխան, Բայդենին է նվիրելմի որմնանկարի լուսանկար, որը սևամորթների իրավունքների պաշտպանության համար պայքար մղած Ֆրեդերիկ Դուգլասի պատվին է ստեղծվել 19-րդ դարում:
Բայդենի կինը՝ Ջիլլ Բայդենը, որն ուղեկցում է այցի ընթացքում ամուսնուն, նվեր է ստացել անգլիացի գրող Դանֆե դյու Մորեի «Խնձորենի» պատմվածքների ժողովածոի առաջին տպագրված օրինակը, իսկ Բորիս Ջոնսոնի կինը՝ Քերրի Ջոնսոնը, նվեր է ստացել ամերիկացի զինծառայողներին կանանց կողմից պատրաստված կաշվե պայուսակ և նախագահական մետաքսե շարֆ:
G7 խմբի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 11-13-ը:










