Հունաստանում աշխատանքային շաբաթվա կրճատման դեմ ցույցեր են անցկացվում (լուսանկարներ, տեսանյութ)

09:27 • 11.06.21

Հունաստանում կորոնավիրուսային համավարակի տարածումից ի վեր առաջին անգամ բողոքի ակցիա է անցկացվել, հայտնում է Bloomberg-ը և հավելում, որ մարդիկ բողոքում են կառավարության առաջարկած աշխատանքային պայմանների փոփոխությունից։

Կառավարության առաջարկած նոր օրենքի նախագծի համաձայն, որը հաջորդ շաբաթ քվեարկվելու է խորհրդարանում, աշխատանքային շաբաթն ավելի ճկուն է դառնալու, որտեղ աշխատողները կարող են կրճատել աշխատանքային օրերի քանակը՝ դարձնելով 4 օր, սակայն ավելացնելով օրական աշխատաժամերը, ինչն էլ հունական արհմիությունների համար անհանգստության պատճառ է դարձել։

Քանի որ երկիրը Եվրոպայում գործազրկության ամենաբարձր ցուցանիշն ունի, արհմիությունները վախենում են, որ գործատուները կշահագործեն իրենց աշխատողներին, և նրանց համար արձակուրդ գնալն ավելի դժվար կլինի։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ գործադուլները տարածվել են ամբողջ երկրով. գնացքները կանգ են առել, իսկ նավերը դուրս չեն գալիս նավահանգիստներից։

Հունաստանում աշխատանքային շաբաթվա կրճատման դեմ ցույցեր են անցկացվում (լուսանկարներ, տեսանյութ)