Ամերիկյան «Լաբուն» էսկադրային ականակիրն ուղևորվել է Սև ծով

10:57 • 11.06.21

Ամերիկյան «Լաբուն» հրթիռային էսկադրային ականակիրը շարժվել է դեպի Սև ծով: Այս մասին ասված է ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի թվիթերյան էջում:

Հրապարակման մեջ նշվում է, որ նավը պետք է «տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված» գործողություն իրականացնի:

«ԱՄՆ ռազմածովային ուժերը պարբերաբար աշխատում է Սև ծովում ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների և գործընկերների հետ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

1995 թվականին շահագործման հանձնված Arleigh Burke դասի «Լաբուն» էսկադրային ականակիրը զինված է երկու «Իջիս» համակարգի արձակման կայանքներով, որոնք թույլ են տալիս կրել միջուկային մարտագլխիկներով համալրված մինչև 56 Tomahawk թևավոր հրթիռ: Նավում կա նաև SH-60 Sea Hawk ուղղաթիռ: Անձնակազմի թիվը կազմում է 337 մարդ:

Ամերիկյան «Լաբուն» էսկադրային ականակիրն ուղևորվել է Սև ծով