Արծվաշենի անկլավ ունենք Ադրբեջանի տիրապետության տակ, պետք է էդ անկլավը փոխանակվի անկլավի հետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

12:53 • 11.06.21

Արծվաշենի անկլավ ունենք Ադրբեջանի տիրապետության տակ, պետք է էդ անկլավը փոխանակվի անկլավի հետ: Այս մասին այսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքում համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Բանակցային փաթեթում եղել է հետևյալը՝ Ղարաբաղի պահով թուղթը ստորագրելուց հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջկառավարական բանակցությունների թեմայի մեջ եղել է անկլավների թեման, և Ադրբեջանն այն ժամանակ առ ժամանակ առաջ է քաշում, և մենք կարծում ենք, որ կա անկլավների ընդհանուր տրամաբանություն և անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով և պրակտիկայով սահմանված ձևեր կան: Մենք էլ անկլավ ունենք, Արծվաշեն ունենք և մեր տրամաբանությունն այն է, որ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ և այն, ինչն իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչ մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։
 

Արծվաշենի անկլավ ունենք Ադրբեջանի տիրապետության տակ, պետք է էդ անկլավը փոխանակվի անկլավի հետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)