Հունիսի 20-ից հետո մենք ունենալու ենք երիտասարդ մի թոշակառու, որը պետք է պատասխան տա իր արածի ու չարածի համար․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Այս մասին Հրազդանում քարոզարշավի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մի դրվագ պատմեցի Շառլ Ազնավուրի հետ իր հանդիպումից։
«Շառլ Ազնավուրի Հայաստան այցի ժամանակ ճաշում էինք մեր տանը, մայրս այն ժամանակ դեռ ողջ էր։ Շառլ Ազնավուրը մորիցս երկու տարով մեծ էր։ Դիմելով մորս՝ նա ասաց՝ մայրիկ և շարունակեց։ Գիտեք մարդու տարիքը այն է, որը ինք է զգում։ Ես հանդիպել եմ շատ երիտասարդ պառավների և շատ տարիքով երիտասարդների։ Մեզանից է կախված՝ մե՞նք են մեր տարիքի տերը։ Այս առումով մեր թիմը առանձնանում է ոչ միայն տարքիային յուրահատկությամբ, ալև գործնական կամքով»։
Երկրորդ նախագաը հիշեցրեց, որն 2008 թ․ թվականին իրեն հարցազրույցներից մեկի ժամանակ հարցրել են՝ ինչ է անելու նախագահի պաշտոնը հանձնելուց հետո, պատասխանել է․
«Չգիտեմ ինչ եմ անելու, բայց հաստատ ամենաերիտասարդ թոշակառուն չեմ լինելու։ Հունիսի 20-ից հետո մենք ունենալու ենք երիտասարդ մի թոշակառու, որը պետք է պատասխան տա իր արածի ու չարածի համար։ Այն ժամանակ ես չէի մտածի, որ կարող եմ հետ գալ և հայտ ներկայացնել իշխանության գալու համար։ Այսօր ես պարտավոր եմ դա անել և ես տեսնում եմ այդ պահանջը ժողովրդի կողմից»։
Քոչարյանը ընդգծեց, որ իրենք գալիս են արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար։
«Մենք գալիս ենք մեր սահմանները ամրապնդելու, բանակը վերականգնելու, տնտեսական թռիչք ապահովելու համար։ Սա է մեր նպատակը։ Եվ երրորդ կետը, որ ես ասում եմ բոլոր հանդիպումների ժամանալ՝ մենք գալիս ենք երկրում ներքաղաքական մթնոլորտը փոխելու համար։ Այն, ինչը այսօր քայքայում է երկիրը, համայնքները և ընտանիքը։ Բոլորս պետք է հավատանք մեր ուժերին և երկրի պոտենցիալին, ունենանք ուժեղ Հայաստան՝ իմ ղեկավարությամբ։










