Մերկելը Վաշինգտոն կմեկնի՝ Միացյալ Նահանգների հետ «Հյուսիսային հոսք-2» ծրագրի շուրջ ունեցած տարաձայնությունները հարթելու համար. ԶԼՄ

07:19 • 11.06.21

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վաշինգտոն կմեկնի՝ Միացյալ Նահանգների հետ «Հյուսիսային հոսք-2» ծրագրի շուրջ ունեցած տարաձայնությունները հարթելու համար, ТАСС-ի ՝ հայտնում է գերմանական Handelsblatt թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ աղբյուրի՝ հստակ ժամկետը դեռ որոշված չէ, բայց սպասվում է, որ այցը կկափոխանցմամբյանա հուլիսին կամ օգոստոսին, որի օրակարգում լինելու են երկկողմ հարաբերությունների օրակարգում առկա խնդիրները, բայց ամենից մեծ տեղը հատկացվելու է հենց այս հարցի քննարկմանը:

Գերմանական կողմը, ըստ աղբյուրի, իրավիճակի հանգուցալուծման մի շարք տարբերակներ է մշակել:

Եթե այցը կայանա, այն առաջինը կլինի Մերկելի կողմից Բայդենի՝ ԱՄՆ-ում իշխանության գալուց հետո:

 

Մերկելը Վաշինգտոն կմեկնի՝ Միացյալ Նահանգների հետ «Հյուսիսային հոսք-2» ծրագրի շուրջ ունեցած տարաձայնությունները հարթելու համար. ԶԼՄ