«Մի քիչ խախանդ է, բայց ադրբեջանցիներն իրանց խելոք չեն պահում». Խնածախի բնակիչ
Իրավիճակը նորմալ է, մի քիչ խախանդ է, բայց էդ ադրբեջանցիները իրանց խելոք չեն պահում, էն օրը ձիս էին գողացել, կովերը մեր տարածքում արածացնում ենք, ասում են՝ հեռու տարեք տարածքից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խնածախի բնակիչ Հրահատ Մեսրոպյանը:
«Այս ընթացքում այլ միջադեպեր դեռ չեն եղել, դեռ հանգիստ են: Ձիս երբ գողացան, համայնքի ղեկավարը դիմեց ռուս խաղաղապահների հրամանատարին, նրա միջոցով վերադարձին, մեր պոստ հանձնեցին: Թուրքի պոստը, որտեղ որ կա, դրանից ցածր թեկուզ մի դիտակետ կտեղադրեն, գոնե գշերը կանգնեն, ցերեկը դեռ ոչինչ, բայց գիշերը պիտի կանգնեն, որ դրանք ժողովրդին չնեղեն»,-ասաց նա:
Խնածախի բնակիչը նշեց, որ այս պահին դեռ որևէ գյուղացի չի տեղափոխվել:










