Չգիտեմ, գալիս են, մեզ մոտից մարդ են տանում, մենք չենք կրակում. իրավիճակը հանդարտ է, բայց նույնն է, շրջափակման մեջ ենք. Խոզնավարի համայնքապետ

21:50 • 12.06.21

Չգիտեմ, գալիս են, մեզ մոտից մարդ են տանում, մենք չենք կրակում: Մենք զենք-զինամթերք ունենք, որտեղ ուղարկում են, գնում ենք, պաշտպանում ենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խոզնավար համայնքի ղեկավար Վարո Գրիգորյանի հետ:

Երանոսյանը հիշեցրեց նաև այն, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը գերի վերցրեց մեր զինծառայողին, հետո վերադարձրին: «Տարել էին, էլի հետ տվեցին, բայց հիմա առանձնապես բան չկա, որ կրակեն, իրավիճակը հանդարտ է, բայց նույնն է, շրջափակման մեջ ենք»:

«Համայնքում իրավիճակը նորմալ է, երեխաները դպրոց են գնում, ամեն մեկն իր աշխատանքին է: Մենք որտեղ պետք է, գնում ենք, պաշտպանում ենք, նույն ժամանակ սահմանին ռուս խաղաղապահներ կան, կամավորականներ կան, զինվորներ կան: Առայժմ,  սա է, թե հետո ինչ կլինի, չգիտեմ»,-ասաց նա  և հավելեց, որ դեռ իրենց մոտ միջադեպեր չեն գրանցվել ադրբեջանցիների հետ:

 

Չգիտեմ, գալիս են, մեզ մոտից մարդ են տանում, մենք չենք կրակում. իրավիճակը հանդարտ է, բայց նույնն է, շրջափակման մեջ ենք. Խոզնավարի համայնքապետ