Մեր համայնքում քիչ մարդիկ կան, որ Ձեզ են ընդունում. Ավազան գյուղի բնակիչը՝ Փաշինյանին (տեսանյութ)

14:44 • 12.06.21

Ես բոլորին ապացուցելու եմ, որ Դուք ուրիշ տեսակ եք: Այս մասին Ավազան գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքացին ասաց Նիկոլ Փաշինյանին:

«Մեր համայնքում քիչ մարդիկ կան, որ Ձեզ են ընդունում, ես բոլորին ապացուցելու եմ, որ Դուք ուրիշ տեսակ եք, և այդ ամենը Աստծո կողմից է: Մենք ապրում ենք մի քիչ վատ վիճակում, մեր գյուղի մեջ դպրոցը հրդեհի ենթարկվեց, ոչինչ չարեցին, ջուր չկա, մանկապարտեզներ չկան երեխեքի համար»,- ասաց քաղաքացին:

Մեր համայնքում քիչ մարդիկ կան, որ Ձեզ են ընդունում. Ավազան գյուղի բնակիչը՝ Փաշինյանին (տեսանյութ)