Կոլումբիայում 2 մարդ է մահացել հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

06:57 • 12.06.21

Կոլումբիայում պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Լեռնահանքային արդյունաբերության ազգային գործակալությունը, գրում է RT-ն:

«Փրկարարներն աշխատում են Բոյակայի վարչության Սոչա մունիցիպալիտետի ածխահանքում՝ պայթյունի վայրում: Շարունակվում են 11 մարդու դուրս հանելու համար փրկարարական աշխատանքները», - հայտնում են պատկան մարմինները:

Պարզաբանվում է, որ պայթյունից հետո երկու հանքափորների մարմիններ են բարձրացվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի Հեբի քաղաքում ածխի հանքավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է, յոթը կորել են:

Կոլումբիայում 2 մարդ է մահացել հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով