Վրաստանը հայտնել է COVID-19-ի 3-րդ ալիքը հաղթահարելու մասին

09:57 • 12.06.21

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է կորոնավիրուսի երրորդ ալիքի պիկը հաղթահարելու մասին, գրում է vestikavkaza.ru-ն:

«Մենք սկսել ենք անկումը: Մենք ամբողջությամբ անցել ենք երրորդ ալիքի պիկը երկրում և Աջարիայում: Համաճարակային իրավիճակը հանդարտվում է ամբողջ երկրում, և այդ մասին են վկայում դրա բոլոր պարամետրերն ու ցուցանիշները», - ասել է Գամկրելիձեն:

Ըստ նրա ՝ սա հանգստանալու առիթ չէ, քանի որ համաճարակը շարունակվում է:

«Համավարակի վերջը տալու ճանապարհը պատվաստումն է: Մեր նպատակն է պատվաստել 1,7 միլիոն մարդ: Եթե մենք հետևենք խորհուրդներին և պատվաստվենք, ապա կորոնավիրուսի չորրորդ ալիքի հավանականությունը ցածր է», - հավելել է Գամկրելիձեն: 

Վրաստանը հայտնել է COVID-19-ի 3-րդ ալիքը հաղթահարելու մասին