Դոդոնը Ռուսաստանն անվանել է «Մոլդովայի ամենաանկեղծ բարեկամն ու հուսալի ռազմավարական գործընկերը»

16:02 • 12.06.21

Մոլդովայի նախկին նախագահ, Սոցիալիստների կուսակցության նախագահ Իգոր Դոդոնը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այսօր նշվող Ռուսաստանի օրվա առթիվ՝ նշելով, որ «Ռուսաստանը Մոլդովայի ամենաանկեղծ բարեկամն ու հուսալի ռազմավարական գործընկերն է»:

«Դժվար է գերագնահատել Ռուսաստանի նշանակությունը մեր երկրի համար: Ռուսաստանի Դաշնությունը մեր ամենաանկեղծ բարեկամն ու ամենահուսալի ռազմավարական գործընկերն է»,- ասվում է Դոդոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված շնորհավորական ուղերձում, որին կից հրապարակված է նաև Դոդոնի լուսանկարը Պուտինի ձեռքը սեղմելիս:

Նա հիշեցրել է, որ Մոլդովան և Ռուսաստանը շատ ընդհանուր բաներ ունեն, ինչպես նաև՝ ընդհանուր պատմություն: Նա հիշեցրել է, որ ռուս զինվորներն արյուն են թափել մոլդովական հողերի ազատագրման համար:

 

Դոդոնը Ռուսաստանն անվանել է «Մոլդովայի ամենաանկեղծ բարեկամն ու հուսալի ռազմավարական գործընկերը»