Ռուսաստանի օրվա առթիվ ՌԴ դրոշը բաց է թողնվել ստրատոսֆերա (տեսանյութ, լուսանկարներ)

14:36 • 12.06.21

Ռուսաստանի օրվա նախօրեին ակտիվիստները երկրի դրոշը բաց են թողել ստրատոսֆերա (մթնոլորտի վերին շերտը՝ ծովի մակերևույթից 11-75 կմ բարձրության օդային տարածությունը), հայտնում է lenta.ru-ն՝ Համառուսական ժողովրդական ճակատի կայքին հղումով:

Ռուսական դրոշով թռչող սարքն օդ է բարձրացվել Վլադիմիրի մարզի աերոդրոմից և բարձրացել 26 600 մ բարձրության վրա:

Նշվում է, որ թռիչքն իրականացվել է «Ստրատոնավտիկա» կազմակերպության հետ գործընկերությամբ, որը մասնագիտանում է դեպի ստրատոսֆերա տարատեսակ հետազոտական, ժամանցային և այլ առաքելությունների արձակման գծով:

Ռուսաստանի օրը նշվում է հունիսի 12-ին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Ռուսաստանի օրվա առթիվ ՌԴ դրոշը բաց է թողնվել ստրատոսֆերա (տեսանյութ, լուսանկարներ)