Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազի միջոցով ցրել է երիտասարդների անօրինական երեկույթը

12:50 • 12.06.21

Փարիզի ոստիկանությունը հունիսի 11-ի գիշերը քաղաքի կենտրոնում ցրել է անօրինական երեկույթը, որին մասնակցում էր մի քանի հարյուր երիտասարդ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

 Երիտասարդների մասնակցությամբ միջոցառման անցկացման վայրը եղել է  քաղաքի կենտրոնում Հաշմանդամների տան դիմացի ընդարձակ խոտածածկ տարածքը, որը փարիզեցիների կողմից հանգստի սիրված վայրերից է: Մասնակիցներից մեկը պատմել է, որ միջոցառմանը ներկա է եղել 1000-1500 մարդ:

Երեկույթի մասնակիցները չեն կրել դիմակներ, չեն պահպանել  սոցիալական հեռավորություն: Ոստիկանությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սանիտարական բոլոր նորմերը խախտված են եղել, այդ թվում և պարետային ժամի ռեժիմը:

Հավաքվածների դեմ ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ, երիտասարդներից ոմանք շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ:

Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազի միջոցով ցրել է երիտասարդների անօրինական երեկույթը